Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Կակայի խոսքերը:
Բրազիլացի ֆուտբոլիստը հայտարարել էր, որ չի ցանկանում «ծանր բեռ» լինել թիմի համար: Կական նշել է, որ չի հավակնում հիմնական կազմում հանդես գալ, սակայն կցանկանար հայտավորված լինել ազգային առաջնության և Չեմպիոնների Լիգայի հանդիպումներում:
«Մեր թիմը բաղկացած է 20 խաղացողներից և 3 դարպասապահներից: Նրանցից որևէ մեկն ակումբի համար անցանկալի չէ: Բոլորը խաղադաշտ դուրս գալու շանս ունեն: Դա վերաբերում է նաև Կակային»,- հայտնել է պորտուգալացի մասնագետը:









































