Wednesday, 10 06 2026
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս
17:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը

Չեմպիոնների լիգա. Սեզարի սխալը «Բավարիա»-ին դարձրեց ֆավորիտ (տեսագրություն)

«Ինտեր»-«Բավարիա». վերջին անգամ այս թիմերն իրար հետ խաղացել էին անցյալ տարվա մայիսին` Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Այն ժամանակ «Ինտերը»-ը, Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ, Մադրիդում 2:0 հաշվով առավելության հասավ գերմանական ակումբի նկատմամբ ու նվաճեց բաղձալի գավաթը: Մոուրինյոն այդուհետ իր գործն իտալական ակումբում կատարած համարեց. թիմը հանձնեց Բենիտեսին և տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»: Բենիտեսի օրոք «Ինտեր»-ը ոչնչով աչքի չընկավ։ Բոլորովին վերջերս իսպանացին հեռացվեց պաշտոնից, և նրա տեղը վստահվեց երիտասարդ Լեոնարդոյին: Այժմ «Ինտեր»-ի արդյունքները որոշակիորեն ստաբիլացել են. թիմը շատ լավ է գործում հարձակման գծում, բայց պաշտպանությունում խնդիրներն ակնհայտ են: Ահա որքան բան է փոխվել իտալական ակումբում Չեմպիոնների լիգայի վերջին խաղարկությունում հաղթելուց ի վեր:

«Բավարիա»-ում փոփոխությունները շատ ավելի քիչ են: Խաղաոճն ամբողջությամբ պահպանվել է, մի քանի խաղացողներ են ավելացել: Տիմոշուկը դարձել է հիմնական կազմի խաղացող, եվրոգավաթներին երբևէ չմասնակցած թիմի նորեկ Լուիս Գոստավոն առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ և իրեն շատ լավ դրսևորեց: Նշենք նաև Ռոբենի վերադարձը, որը երկար ժամանակ բացակայում էր վնասվածքի պատճառով:

Առաջին խաղակեսն անցավ փոխնիփոխ գրոհներով: «Ինտեր»-ը շատ ակտիվ սկսեց. 1-ին իսկ րոպեին Ռանոկիոյի կատարած հարվածը կարող էր առաջ մղել տանտերերին: Խաղակեսի միջնամասում Կամբիասսոն Էտոոի անցումից ու կատարած փոխանցումից հետո պարտավոր էր գրավել դարբասը, բայց Կրաֆտը փրկեց: Շուտով վան Գալի սաներին հաջողվեց հավասարեցնել խաղը, և դրությունն արդեն սկսեց թեժանալ Սեզարի դարպասի մոտ: Ռոբենի փոխանցումից հետո Ռիբերիի գլխով կատարած հարվածը դիպավ հորիզոնական դարպասաձողին: Գնդակը կենտրոնում չէր մնում. Էտոոն թվում էր՝ հարյուր տոկոսանոց դիրքից հարվածեց, բայց կրկին հրաշալի խաղաց Կրաֆտը: Թիմերը ևս մի քանի սուր գրոհներ կազմակերպեցին, բայց մինչ ընդմիջում այդպես էլ հաշիվը չբացվեց:

Երկրորդ խաղակեսը նույնպես անցավ հավասար պայքարում: Մեկնարկային րոպեներն ամբողջությամբ առաջին խաղակեսի շարունակությունն էին. թիմերը փոխնիփոխ սուր գրոհներով հանգիստ չէին տալիս դարպասապահներին, բայց, ի վերջո, խաղը հանգստացավ, և սկսեցին ավելի շատ ժամանակ անցկացնել կենտրոնում: Թվում էր՝ ոչ ոքին այս հանդիպման ճիշտ արդյունքն է, սակայն խաղավերջում բախտը ժպտաց մյունխենցիներին. աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը` Ժուլիո Սեզրը, տեղի տվեց: 90-րդ րոպեին Ռոբենի հեռահար հարվածից հետո բրազիլացին չկարողացավ ֆիքսել գնդակը, իսկ վրա հասած Գոմեսը հաղթանակ պարգևեց իր թիմին: Պատասխան խաղից առաջ արդեն բացահայտ ֆավորիտը «Բավարիան» է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում