Չինաստանի Սիչուան նահանգում վերջին 4 օրերին անդադար տեղացած հորդառատ անձրևների հետևանքով 23 քաղաքներ հեղեղվել են: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Տարերային աղետից տուժել է 656,6 հազար բնակիչ: Ավերվել է 8500 տուն, վնաս է հասցվել 28,96 հազար հա գյուղտնտեսական նշանակության տարածքների, 0,75 հազար հա տարածքն ամբողջությամբ ոչնչացվել է: Տարհանվել է ավելի քան 62,5 հազար մարդ:
Զոհերի մասին տեղեկություններ չկան:










































