Բաշար Ասադի ուժերի կողմից Ալ-Ֆան գյուղում հրետանակոծության հետևանքով 25 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը` հղում անելով իրավապաշտպան կազմակերպություններին: Syrian Network for Human Rights-ի տվյալներով` զոհերի մեծ մասը սպանվել է հրթիռակոծումից:
RBK-ն նշում է, որ այս տեղեկությունը հաստատել կամ հերքել անհնար է, քանի որ Սիրիայի իշխանությունները օտարերկրյա լրագրողներին երկրի տարածք չեն թողնում:
Սիրիայում կառավարական ուժերի և նախագահ Ասադի հրաժարականը պահանջող զինված ընդդիմության բախումները շարունակվոմ են 2011-ի մարտից:









































