Իսպանիայի առաջնության երրորդ տուրի շրջանակներում Մադրիդի «Կամպո դե Վալյեկաս» մարզադաշտում կայացած «Ռայո Վալյեկանո» – «Սևիլյա» հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով:
Հետաքրքրական է, որ հանդիպման ընթացքում «Սևիլյա»-ի խաղացողները չկարողացան իրացնել երկու 11 մետրանոց հարվածներ. Վրիպեցին Ալվարո Նեգրեդոն և Իվան Ռակիտիչը:
Առաջնության երեք տուրերից հետո «Ռայո Վալյեկանո»-ն իր ակտիվում ունի 7, իսկ «Սևիլյա»-ն` 5 միավոր:
«Ռայո Վալյեկանո» (Մադրիդ) – «Սևլյա»` 0:0:








































