Իտալական «Միլան»-ի հարձակվող Բոյան Կրկիչը Իտալիայի առաջնության 2-րդ տուրի՝ «Բոլոնիա»-ի հետ խաղից հետո իր տպավորություններն է հայտնել հանդիպման վերաբերյալ:
«Ես ևˊ բավարարված եմ, ևˊ ուրախ, որ մենք հաղթանակ տարանք: «Բոլոնիա»-ի դաշտում միշտ էլ դժվար է միավորներ կորզել: Ամենակարևորը` մենք տուն ենք վերադառնում երեք միավորը մեր ակտիվում:
Ինձ դուր է գալիս իմ նոր թիմը: Մենք կաճենք ու կբարգավաճենք: Շատ եմ ցանկանում այստեղ խաղալ որքան հնարավոր է լավ»,- «Միլան»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ` ասել է Կրկիչը:








































