Աֆրիկյան մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Ադիս Աբեբա` մասնակցելու Եթովպիայի վարչապետ Մելես Զենաուիի հուղարկավորությանը: 57-ամյա վարչապետը սրտամկանի կաթվածից վախճանվել էր օգոստոսի 20-ին` Բրյուսելում, որտեղ ուղեղի քաղցկեղի դեմ ապարդյուն բուժում էր ստանում:
Եթովպիայում են Ռուանդայի, Տանզանիայի, Սուդանի առաջնորդներն ու այլք: Հուղարկավորությունը տեղի կունենա Եթովպիայի մայրաքաղաքում, որտեղից երկրի պետական դրոշով ծածկված դագաղը կտեղափոխվի Սուրբ Երրորդության տաճար:
1991 թվականին Զենաուին դարձել է Եթովպիայի նախագահը, 1995-ից գլխավորել է կառավարությունը և իրականացրել մի շարք բարեփոխումներ` ուղղված երկրի բարգավաճմանը: Մասնավորապես, Զենաուին 1994 թվականի Սահմանադրության հիմնադիրներից մեկն է: