«Բարսելոնա»-ն մտադրություն ունի թիմի պաշտպան Էրիկ Աբիդալին ակումբում աշխատանք առաջարկել, երբ նա ավարտի մարզական կարիերան:
Կատալոնական ակումբի ղեկավարությունը գտնում է, որ Աբիդալը կարող է «Բարսելոնա»-ում մարզչական գործունեություն սկսել: Այդ մասին է տեղեկացնում El Mundo Deportivo-ն:
Լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն` կարիերայի ավարտից հետո Աբիդալն աշխատանք կստանա կա՛մ «Բարսելոնա»-ի առաջին թիմում, կա՛մ ակումբի ակադեմիայում:









































