Իսպանական մամուլի հաղորդմամբ՝ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն իր տեսակետն է հայտնել Դավիդ Վիլյայի վերաբերյալ:
Նշենք, որ մարզիչը Վիլյային հայտավորել է ԱԱ 2014-ին մասնակցելու, չնայած ֆուտբոլիստի՝ բավարար խաղային պրակտիկա չունենալուն:
«Ընդունում եմ, որ Վիլյայի դեպքն առանձնակի է: Իսկապես, նա գրեթե չի խաղացել վնասվածք ստանալուց հետո: Սակայն նրան հավաքական հրավիրելը հոգեբանական տեսանկյունից շատ կարևոր է ֆուտբոլիստի համար: Տրամաբանական կլիներ, եթե չհայտավորեի նրան, բայց մեր լավագույն ռմբարկուն վայելում է մեր վստահությունը»,- ասել է մարզիչը:










































