«Լիլ»-ի նախագահ Միշել Սեյդուն հերքել է լուրերն այն մասին, որ թիմի աջ պաշտպան Մատյե Դեբյուշին տեղափոխվում է Մադրիդի «Ռեալ»:
«Մենք ոչ մի պաշտոնական առաջարկ չենք ստացել «Ռեալ»-ից: Մատյեն ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությունում և լավ հնարավորություն ունի դա անել մեր թիմի կազմում: Դեբյուշին չի լքի մեր թիմը»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի պաշտպանի ծառայություններով հետաքրքրվում էր նաև «Նյուքասլ»-ը:









































