Ալեսանդրո դել Պիերոն ընդունել է ավստրալիական «Սիդնեյ» ֆուտբոլային ակումբի առաջարկը: Իտալացին իր կարիերան կշարունակի Ավստրալիայում: Դեռևս տրանսֆերի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն նշվում է, որ իտալացի կիսապաշտպանը լինելու է Ավստրալիայի ամենաբարձր վարձատրվող խաղացողը:
Ավելի վաղ տեղեկատվություն էր շրջանառվում, որ ավստրալիական ակումբը պատրաստակամություն է հայտնել տարեկան երկու միլիոն եվրո վճարել դել Պիերոյին:
Նշենք, որ «Սիդնեյ»-ից բացի՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Բրագա»-ն ու «Սելթիկ»-ը:










































