Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի արդեն նախկին ֆուտբոլիստ Նեյջել դե Յոնգը իտալական մամուլին տված հարցազրույցում խոսել է իր՝ «Միլան» տեղափոխության մասին:
Նշենք, որ իտալական ակումբի պաշտոնական կայքն արդեն հայտարարել է գործարքի մասին, սակայն կողմերը պաշտոնապես կարձանագրեն պայմանագրի կնքումը ֆուտբոլիստի՝ բուժզննում անցնելուց հետո:
«Ուրախ եմ ու երջանիկ, քանի որ «Միլան»-ը փառահեղ ակումբ է: Սա կարևոր քայլ է թեˊ ինձ, թեˊ իմ կարիերայի համար: Բոլորը գիտեն այս թիմի պատմությունը, ու բոլորն էլ ցանկանում են խաղալ այստեղ հենց փոքր տարիքից: Այսպիսի թիմի հետ կարող եմ ամեն ինչի հասնել՝ հաղթել Իտալիայի առաջնությունում, հրաշալի պայքար մղել Չեմպիոնների լիգայում»,- ասել է Նեյջել դե Յոնգը:








































