Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով հրապարակել է սեպտեմբերի 3-ից մեկնարկող ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքի ծրագիրը: Սեպտեմբերի 3-ին, ժամը 18:00-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
Նույն օրը ժամը 19:00-ին հավաքականը կանցկացնի «բաց» մարզում, որը «բաց» կլինի միայն ԶԼՄ ներկայացուցիչների համար, որից հետո ժամը 20:00-ից-20:45-ի ժամանակահատվածում ԶԼՄ ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի հարցազրույցներ ունենալ ազգային հավաքականի ֆուտբոլիստների ֆուտբոլիստների հետ:
Սեպտեմբերի 4-ին և 5-ին ազգային հավաքականը կանցկացնի մեկական մարզում, իսկ սեպտեմբերի 6-ի առավոտյան կմեկնի Մալթա:






































