Ամերիկացի թենիսիստ Էնդի Ռոդիկը, որը նախկինում թենիսի առաջին ռակետն էր, հայտարարել է, որ ԱՄՆ Բաց առաջնությունը վերջին մրցաշարն է իր կարիերայում: Նշենք, որ Ռոդիկն առաջնության հաջորդ տուրում կխաղա ավստրալիացի Բեռնարդ Թոմիչի հետ:
Հատկանշական է, որ Էնդին, որը երեկ՝ օգոստոսի 30-ին, նշեց իր 30-ամյակը, հաղթել է «Մեծ սաղավարտ»-ում (US Open-2003) և մեկ անգամ դուրս եկել քառորդ եզրափակիչ: Ընդհանուր հաշվով հաղթող է ճանաչվել 32 մրցաշարերում, իսի 2003-ի նոյեմբերին ճանաչվել է Աշխարհի առաջին ռակետ: Ամբողջ կարիերայի ընթացքում նա վաստակել է 20 499 120 դոլար: Թենիսում հաղթել է 607 հանդիպում, պարտվել՝ 209:









































