«Քուինզ Փարկ Ռեյնջերս»-ը պաշտոնապես հաստատել է, որ ակումբը համաձայնեցրել է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Էստեբան Գրաներոյի տրանսֆերային գործարքի հետ կապված բոլոր հարցերը:
25-ամյա իսպանացին Լոնդոն կժամանի` բուժզննում անցնելու և անձնական պայմանագիրը քննարկելու նպատակով:
Տրանսֆերային գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում: Գրաներոյին չհաջողվեց ընդգրկվել «Ռեալ»-ի մեկնարկային կազմում` Սամի Խեդիրայի և Մեսութ Օզիլի «արքայական ակումբ» տեղափոխությունից հետո:







































