«Տոտենհեմ»-ի պաշտպան Յունես Կաբուլը, ով վիրահատության է ենթարկվել, բաց կթողնի 4 ամիս:
Ֆուտբոլիստը Twitter սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: Ըստ խաղացողի` վերականգնման համար 4 ամիս կպահանջվի:
Միևնույն ժամանակ «Տոտենհեմ»-ը բանակցություններ է վարում թիմի հիմնական կենտրոնական պաշտպաններից մեկի` Մայքլ Դոուսոնի տրանսֆերը ՔՓՌ-ին վաճառելու վերաբերյալ:








































