Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4.1 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 408.49 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.25 դրամ
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.46-ով և կազմել 409.12 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 409-412 դրամով, գնում՝ 405-407.5 դրամով:









































