Լոպոտի կիրճում հատուկ օպերացիայի հիմնական փուլն ավարտվել է: Այս մասին այսօր Թելավի ոստիկանությունում այսօր ճեպազրույցում ասել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Շոթա Խիզանիշվիլին:
Ըստ վրացական apsny գործակալության` երեկ հատուկ օպերացիան չի հաջողվել իրականացնել մառախուղի պատճառով:
«Հայտնաբերվել են 12 զինված անձանցիցի 11-ի դիակները: Նրանք կհուղարկավորվեն` համաձայն իրենց կրոնական կանոնների: Նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են Հյուսիսային Կովկասից: Ցանկանում եմ նշել, որ բնակչության անվտանգությունն ապահովված է, ու նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- հայտարարել է Խիզանիշվիլին:










































