Microsoft ընկերությունը գործարկել է SkyDrive «ամպային» ֆայլապահեստարանի տարբերակը Android-սարքերի համար: Android օպերացիոն համակարգով սարքերում SkyDrive հավելվածը արդեն հնարավոր է անվճար ներբեռնել Google Play ինտերնետ խանութից: Այս մասին հայտնում է Вести.Ru-ն:
Հավելվածն արդեն արժանացել է դրական արձագանքների: Google-ի օպերացիոն համակարգի համար նախատեսված հավելվածը թույլ է տալիս միանգամից մի քանի լուսանկարներ ներբեռնել` դիտել վերջին շրջանում օգտագործած փաստաթղթերը, ինչպես նաև SkyDrive-ի ֆայլը բացել այլ Android-հավելվածներից:
Ապրիլին Microsoft-ը թողարել էր SkyDrive հավելվածը iOS և Windows Phone օպերացիոն համակարգերի համար: Ծառայությունը հասանելի է նաև Mac և Windows պալտֆորմով համակարգիչներից:









































