Անգլիական «Քուինս Պարկ Ռեյնջերս»-ի նորեկ Ժուլիո Սեզարը խոսել է այն մասին, թե ինչու է ընտրել հենց ՔՊՌ-ն՝ իր կարիերան շարունակելու համար:
«Այն ամբիցիաները, որ հետապնդում են թիմի նախագահն ու մարզիչը, գրավեցին ինձ: Թիմի նպատակներն իրականացնելու համար բոլորն են դեր ունենալու. ամենաշատը սա ինձ ներքաշեց այդ թիմ: «Քուինս Պարկ Ռեյնջերս» եմ եկել՝ հիմնական կազմի համար մրցակցելու, և ամեն ինչ կանեմ դրա համար»,- ասել է 32-ամյա բրազիլացի դարպասապահը:







































