Մադրիդի «Ռեալ»-ի կենտրոնական պաշտպան Կլեպեր Պեպեն չթաքցրեց իր զգացմունքները «Ռեալ»-«Բարսելոնա» խաղից հետո:
Հիշեցնենք, որ ի պատասխան առաջին խաղին՝ «Ռեալ»-ը երկու գնդակ ուղարկեց «Բարսելոնա»-ի դարպասն ու հաղթեց՝ նվաճելով Սուպերգավաթը:
«Այս շաբաթն ինձ համար հաջող էր՝ աղջիկս լույս աշխարհ եկավ ու հաղթեցի Սուպերգավաթը «Ռեալ»-ի կազմում: Սրանք մեծ նվաճումներ են: Նշեմ, որ մենք շատ ուժեղ սկսեցինք հանդիպումը: «Ռեալ»-ը միշտ պետք է շարժվի նման մտածողությամբ: Մեր թիմի երկրպագուները մեզ հետ էին, և մենք պարտավոր էինք ուրախացնել նրանց՝ նվաճելով տիտղոսը»,- ասել է Պեպեն:










































