Նախօրեին Ուկրաինայի սահմանապահները կասեցրել են իրենց քաղաքացու` սահմանն անօրինական անցնելու փորձը:
Ստուգելուվ BMW ավտոմեքենայի և օտարերկրացու փաստաթղթերը, սահմանապահները ավտոմեքենայի առջևի և ետևի նստելատեղերի միջև նկատել են ծածկված ինչ-որ իրեր: Ավելի մանրամասն ստուգելու արդյունքում պարզվել է, որ 46-ամյա տղամարդը փորձել է անօրինական ճանապարհով ուկրաինա-լեհական սահմանն անցկացնել 32-ամյա մի ուկրաինուհու, ով փաստաթղթեր չի ունեցել:
Ավտոմեքենայի տերը, որը Գերմանիայի բնակիչ է, հայտարարել է, որ այդ քայլին է դիմել հանուն սիրո: Աղջկա հետ նա ծանոթացել էր համացանցի միջոցով, ապա եկել Ուկրաինա, ուր երկու շաբաթ անցկացնելուց հետո որոշել էր կնոջը ևս իր հետ տեղափոխել Գերմանիա, սակայն կնոջ փաստաթղթերի բացակայության պատճառով օրինական ճանապարհով դա անհնար էր իրականացնել:









































