Դիմիտար Բերբատովը, ով գրեթե ստորագրել էր «Ֆիորենտինա»-ի հետ իր պայմանագիրը, կարող է «Յուվենթուս»-ում հայտնվել: Այսօր բուլղարացի ֆուտբոլիստը պետք է Ֆլորենցիա ժամաներ` բուժզննում անցնելու նպատակով, սակայն չի արել դա:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվողը ներկայումս Գերմանիայից է և բանակցություններ է վարում թուրինյան ակումբի ղեկավարների հետ: Այդ մասին է տեղեկացնում La Gazzetta dello Sport-ը:
Տեղեկատվությունը հաստատում է նաև Goal. com-ը: Պարբերականի տեղեկությունների համաձայն` «Յուվենթուս»-ը Բերբատովին առաջարկել է անձնական պայմանագրի ավելի բարենպաստ պայմաններ` տարեկան 2.1 մլն եվրո` 1.4-ի փոխարեն, որքան առաջարկում էր «Ֆիորենտինա»-ն:








































