Անգլիական «Տոտենհեմ»-ը հաստատել է, որ ակումբը համաձայնության է եկել «Ֆուլհեմ»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Մուսա Դեմբելեի տրանսֆերի ձեռքբերման վերաբերյալ: Այսօր Բելգիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ենթարկվել է բուժզննման և պայմանագիր է կնքել «Տոտենհեմ»-ի հետ: Տրանսֆերային գործարքի արժեքը չի հրապարակվում, սակայն ըստ տեղեկատվության` այն կազմել է մոտ 15 մլն ֆունտ:
25-ամյա Դեմբելեն դարձավ «Տոտենհեմ»-ի 4-րդ նորեկն ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանում: Ավելի վաղ ակումբը ձեռք է բերել նաև Էմանուել Ադեբայորի, Յան Վերտոնգենի և Գիլֆ Սիգուրդսոնի իրավունքները: Հավելենք, որ Դեմբելեն «Ֆուլհեմ»-ի կազմում անցկացրել է 74 հանդիպում` դառնալով 7 գոլի հեղինակ:








































