Սիրիական ապստամբները օգոստոսի 29-ին YouTube-ում տեղադրել են մի տեսանյութ Դամասկոսի մերձակայքում հակաօդային պաշտպանության համակարգի բազաներից մեկում վերջին մարտերի մասին:
Տեսանյութում պարզ երևում է կառավարական ուժերի այրվող հետևակի մարտական մեքենա, լսվում են նաև հրաձգության ձայներ:
Դրանից հետո օպերատորը մտնում է բազայի տարածք, որտեղ պահվում են С-200 համալիրի «Անգարա» կամ «Վեգա» հակաօդային հրթիռներ:
Տեսանյութի հեղինակը հայտնում է, որ գրավվել է 10-ից ոչ պակաս հրթիռ:
С-200-ները կարող են խոցել թիրախը մինչև 40 կմ բարձրության ու մինչև 400 կմ հեռավորության վրա:









































