Լաս Վեգասի Visit Las Vegas զբոսաշրջության կենտրոնը, ի պաշտպանություն արքայազն Հարիի, սոցիալական գովազդ է թողարկել` քննադատելով այն մարդկանց, ովքեր մամուլին են հանձնել նրա մերկ լուսանկարները: Այս մասին հայտնում է E!Online պարբերականը:
Զբոսաշրջության կենտրոնը գովազդում «Այն, ինչ տեղի է ունենում Վեգասում, մնում է իր օրինական տեղում` Վեգասում» գաղափարի բոլոր կողմնակիցներին կոչ է անում խուսափել շփվելուց այն մարդկանց հետ, ովքեր որոշել են «կեղեքել Հարիին»:
Կենտրոնը նաև իր կայքում երդումների էջ է բացել: Լաս Վեգասի հյուրերին առաջարկվում է երդվել, որ իրենք չեն տարածի իրենց մասնակցած երեկույթներից նկարներ` պահպանելով «Այն, ինչ տեղի է ունենում Վեգասում, մնում է իր օրինական տեղում` Վեգասում» կարգախոսի կանոնները:
Արքայազն Հարիի մերկ լուսանկարները TMZ ամերիկյան դեղին կայքում հայտնվել էին օգոստոսի 21-ին և արագորեն տարածվել համացանցով: Լուսանկարում Հարին կանգնած է մի կիսամերկ աղջկա կողքին: Թե ինչպես են լուսանկարները հայտնվել կայքում` անհայտ է:










































