Իսպանական մամուլի փոխանցմամբ՝ կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Սեյդու Կեյտան այցելել է կատալոնական թիմի մարզմանն ու ողջունել խաղընկերներին և մարզչական անձնակազմին:
«Դու չես կարող այստեղ խաղալ, ապա մոռանալ այս ակումբը: Այնպես որ` պետք է խոստովանեմ, որ կարոտով եմ միշտ հիշում «Բարսելոնա»-ն: Ինչ վերաբերում է իմ՝ Չինաստանին հարմարվելուն, ապա ժամանակի ընթացքում վարժվում եմ: Չինարեն չեմ խոսում, սակայն ինձ հետ թարգմանիչ ունեմ: Բացի այդ՝ իմ բախտն այնքանով է բերել, որ գլխավոր մարզիչը խոսում է իսպաներեն»,- ասել է Կեյտան:










































