Հնդկաստանի Գերագույն դատարանը հաստատել է պակիստանցի Մոհամմեդ Ամիր Կասաբի` ավելի վաղ կայացված դատավճիռը: Վերջինս 2008 թ. Մումբայում ահաբեկչությունից հետո ողջ մնացած միակ ահաբեկիչն է: Այս մասին հայտնում է The Times of India թերթը:
Կասաբին մեղավոր են ճանաչել հանցավոր համաձայնության գալու, Հնդկաստանի դեմ ռազմական գործողություններ կատարելու, սպանությունների ու ահաբեկչության մեջ:
Գերագույն դատարանն ամբողջությամբ համաձայնել է ստորին պալատների` 2010 ու 2011 թթ. որոշումների հետ, որոնք կայացրել էին մահվան դատավճիռ:
Ներկայումս նա ունի պատժից խուսափելու միայն մեկ հնարավորություն` համաներում խնդրել Հնդկաստանի նախագահ Պրանբա Մուքերջիից,- հաղորդում է Agence France-Presse-ը:
Կասաբը եղել է միակ ահաբեկիչը, որին ոստիկանությանը հաջողվել է կալանավորել, մյուսները զոհվել են:
Կասաբի ու նրա համախոհների գործողությունների հետևանքով Մումբայում սպանվել էր 166 մարդ:








































