Աշխարհի 10-րդ ռակետ Ջոն Իսները կարծում է, որ իր լավագույն մարզավիճակում կկարողանա առավելության հասնել ցանկացած հակառակորդի նկատմամբ: Թենիսիտը խոսել է նաև Ռոջեր Ֆեդերերի մասին:
«Այժմ ես վստահ եմ իմ ուժերին և գոհ եմ իմ ցուցադրած խաղից: Անցած տարի ևս ես լավ եմ հանդես եկել ամերիկյան հարդում: 2011 թվականի մրցաշրջանում ես ժամանել եմ US Open Ուինսթոն-Սեյլեմի մրցաշարի հաղթողի կարգավիճակում: Այժմ ես չունեմ որևէ առողջական խնդիր և պատրաստ եմ պայքարի:
Վստահ եմ, որ իմ լավագույն մարզավիճակում կարող եմ առավելության հասնել ցանկացած հակառակորդի նկատմամբ, միևնույն ժամանակ պետք չէ մոռանալ, որ սպորտն անկանխատեսելի է:
Ինչ վերաբերում է Ռոջեր Ֆեդերերին, ապա նա պարզապես անհավանական թենիսիստ է: Հնարավոր է, որ մենք ապագայում երբևէ նման կայուն խաղ ցուցադրող մարզիկի չհանդիպենք: Կարծում եմ` Ֆեդերերը բոլոր ժամանակների լավագույն թենիսիստն է»,- ամերիկացի թենիսիստին մեջբերում է US Open-ի պաշտոնական կայքը:







































