Իսպանական մամուլը տեղեկացնում է, որ Լուկա Մոդրիչը խոսել է իր՝ «Ռեալ» տեղափոխվելու և թիմի ապագա նպատակների մասին:
Մոդրիչի խոսքով՝ ինքը բավականին բազմակողմանի ֆուտբոլիստ է:
«Սիրում եմ ֆուտբոլը, որում կա բարձրակարգ տեխնիկա: Հիմա խաղում եմ իբրև կիսապաշտպան, բայց կարող եմ խաղալ ցանկացած դիրքում: Իսկ ինչ վերաբերում է թե որտեղ եմ խաղալու «Ռեալ»-ի կազմում` կորոշի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Ոչ մի ջանք չեմ խնայի` թիմում հաջողության հասնելու համար»,- ասել է Մոդրիչը:









































