Դիլիջանի «Իմպուլս»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 17-ամյա պաշտպան Հովհաննես Վերանյանը (ծնվել է 08.03.1995թ.), որը ընդամենը 2-րդ հանդիպումն է անցկացնում թիմի հիմնական կազմում, ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի «Ուլիսի» հետ խաղում «Իմպուլսի» կազմում բացեց իր գոլերի հաշիվը:
«Իմպուլսի պատանի ֆուտբոլիստը դարձավ թիմի պատմության մեջ գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ խաղացողը: Հովհաննես Վերանյանը «Իմպուլսի» կազմում նորամուտը նշել է ՀՀ բարձրագույն խմբի 19-րդ տուրի «Գանձասարի» հետ խաղում՝ 80-րդ րոպեին փոխարինելով Ֆիլիպ Տիմովին:









































