Մոլդավուհիները և ուկրաինուհիները կրկնակի են տուժում կենդանի ապրանքների վաճառքով զբաղվողներից և տնտեսական ճգնաժամից,- La Stampa թերթում տպագրված հոդվածում գրել է Ֆեդերիկո Վարեզեն:
«Երկար տարիներ արևմտյան հրատրակությունները պատմել են նախկին ԽՍՀՄ-ի տարածքում ծնված կանանց անօրինական վաճառքի մասին: Ի՞նչ է փոխվել մինչև այսօր»,- հարցնում է իտալացի լրագրողը:
Թերթի թղթակիցը որոշել է այցելել Իսրայելի ամենահայտնի «ակումբներից» մեկը` Banana: Նա պայմանավորվել է հանդիպել «Նաստյայի` 40-ամյա շիկահերի հետ»: Զրույցը երկար չի տևել: Կինը պատմել է, որ Մոլդովայից Իսրայել է եկել ամուսնու հետ 1993-ին: Որպես հաշվապահ աշխատում է մի կազմակերպությունում, բայց քանի որ փողը չի հերիքում, ստիպված 2 տեղ է աշխատում:
Լրագրողը հանդիպել է «25-ամյա ռուս Յուլյայի հետ: Նրա ընտանիքը չի կարող վճարել աղջկա ուսման համար, այդ պատճառով Յուլյան որոշել է աշխատել Banana-ում: Նա ևս Նաստյայի նման կես օր է աշխատում»,- գրում է հոդվածի հեղինակը:
«Տնտեսական ճգնաժամը ինչպես իսրայելուհիներին, այնպես էլ օտարերկրացիներին ստիպում է վաճառել իրենց մարմինը»,- գրում է հոդվածի հեղինակը:








































