Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Ո՞վ կդառնա Սերժ Սարգսյանի մրցակիցը

2013թ. նախագահական ընտրություններում թեև թեկնածուների պակաս չի զգացվի, սակայն արդեն ակնհայտ է, որ հիմնական պայքարը տեղի է ունենալու երկու թեկնածուների միջև: Այդ երկուսից մեկը, բնականաբար, լինելու է գործող նախագահ, Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանը: Երկրորդը ի հայտ կգա մինչև տարեվերջ՝ քաղաքական թեժ քննարկումների, պայմանավորվածությունների ու վերադասավորումների արդյունքում:

Ինչպես բոլոր համապետական ընտրություններում, այնպես էլ այս դեպքում հրատապ է, թե արդյոք ընդդիմադիր ուժերը կկարողանա՞ն համախմբվել և ներկայացնել նախագահի մեկ ընդհանուր թեկնածու: Արդեն իսկ կարելի է ասել, որ այս ընտրություններին նույնպես դա անհնար է, որովհետև առայժմ դժվար է պատկերացնել, որ ՀԱԿ-ը և «Ժառանգություն» կուսակցությունը կպաշտպանեն նույն թեկնածուին: «Ժառանգության» անդամները բազմիցս հայտարարել են, որ իրենց ցանկալի թեկնածուն իրենց կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն է: Չի բացառվում, որ այս կուսակցությունը Կոնգրեսից պոկված մի քանի ուժերի հետ միասին առաջադրի նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին: Այնուամենայնիվ, այս երկու գործիչներն էլ չեն կարող լինել Ս. Սարգսյանին հավասարազոր թեկնածուներ: Թեև բացառված չէ, բայց առայժմ որևէ հիմք չկա ենթադրելու, որ ՀԱԿ-ը կպաշտպանի այս երկուսի թեկնածությունը: Այսօր այս ուժերի միջև գոյություն ունեցող խորը տարաձայնությունների պատճառով նույնքան դժվար է պատկերացնել, որ «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ից դուրս եկած կառույցները կպաշտպանեն ՀԱԿ-ի թեկնածուին՝ ով էլ նա լինի: Այսինքն՝ այս տարբերակով ընդդիմադիր ուժերի համախմբում չի լինի, և, ամենայն հավանականությամբ, Կոնգրեսն ու «Ժառանգություն»-ը, «Հանրապետություն»-ը և ՀԱԿ-ից պոկված գործիչները լինելու են հակադիր բևեռներում:

Վերջին մի քանի ամիսների քաղաքական զարգացումներից կարելի է ենթադրել, որ նախագահական ընտրություններում Կոնգրեսը կարող է համագործակցել «Բարգավաճ Հայաստան» և «Դաշնակցություն» կուսակցությունների հետ: Այսինքն՝ այս երեք ուժերով կարող են ունենալ մեկ ընդհանուր թեկնածու: Հենց այստեղ էլ կարող է լինել 2013թ. նախագահական ընտրությունների գլխավոր ինտրիգը՝ ովքե՞ր կարող են լինել այս երեք ուժերի հավանական թեկնածուները: Դեռ հայտնի չէ, թե արդյոք կառաջադրվի՞ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, կամ ՀԱԿ-ն իր թիմից կառաջադրի՞ որևէ այլ թեկնածուի: Եթե նույնիսկ առաջադրի, ապա ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի աջակցությունը դժվար կլինի ակնկալել: Իսկ եթե նույնիսկ լինի, ապա արդեն այդ երկու ուժերի կողմից նախագահական ընտրություններում հաղթելու ցանկությունը լուրջ չի լինի: Դժվար թե ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն լրջորեն և անկեղծորեն պայքարեն ՀԱԿ-ի թեկնածուի հաղթանակի համար: Ավելի շուտ ՀԱԿ-ը կպայքարի ԲՀԿ-ի թեկնածուի համար, եթե, իհարկե, այդ կուսակցությունն ունենա նախագահի իր սեփական թեկնածուն: Հիշեցնենք, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո արտահոսք եղավ, որ կոալիցիա կազմելու շուրջ քննարկումների ժամանակ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը Ս. Սարգսյանին խոստացել է նրան պաշտպանել՝ փոխարենը ստանալով վարչապետի պաշտոնը: Հակառակ դեպքում արդեն քննարկվում են ԲՀԿ-ի հավանական մի քանի թեկնածուների անուններ՝ Վարդան Օսկանյան, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյան և Գագիկ Ծառուկյան:

Վ. Օսկանյանի և նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ հարուցված քրեական գործի արդյունքից արդեն կարելի է եզրակացնել, որ իշխանություններն ամեն ինչ անում են դեպի նախագահական ընտրություններ նրա առաջխաղացումը կանխելու համար: Այդ քրեական գործում գրեթե առաջընթաց չկա, և տպավորությունն այնպիսին է, որ իշխանություններն այն ձգձգում են մինչև ընտրությունները: Մյուս կողմից էլ՝ կարծիք կա, որ այդ քրեական գործով իշխանությունները պարզապես ցանկանում են Օսկանյանի համար ձևավորել հալածյալի և ընդդիմադիրի կերպար, որպեսզի ընտրություններում Ս. Սարգսյանն ունենա «արժանի» մրցակից: Եվ եթե ԲՀԿ-ն որոշի, որ առաջադրելու է սեփական թեկնածուի, և այն լինելու է Վ. Օսկանյանը, ապա կարելի է եզրակացնել, որ այդ կուսակցությունն այնքան էլ շահագրգռված չէ, որ իր թեկնածուն հաղթի:

Թեև քաղաքական շրջանակներում Ռ. Քոչարյանի առաջադրումն ու ակտիվ քաղաքականություն նրա անմիջական մուտքը քիչ հավանական են թվում, այնուամենայնիվ՝ դա անհավանական չէ: Երկրորդ նախագահը այս 5 տարիների ընթացքում ստվերային ազդեցություն է ունեցել Հայաստանի քաղաքական կյանքի վրա: Նա երբեմն հարցազրույցներով իր տեսակետն է հայտնել այս կամ այն կարևոր իրադարձության վերաբերյալ, և նրա հետ անմիջական շփումներ ունեցող գործիչները, նկատի ունենալով նրա անհամբեր բնավորությունը, հավանական են համարում, որ երկրորդ նախագահը չի կարող համբերել և նախագահական ընտրությունների նման կարևորագույն քաղաքական միջոցառմանը չմասնակցել: Նա կարող է մասնակցել նաև անուղղակի կերպով և պահանջել վարչապետի՝ իր այդքան փափագած պաշտոնը՝ հատկապես, որ Ռուսաստանում արդեն երկրորդ անգամ հեռացող նախագահը նշանակվում է վարչապետ, իսկ իր դեպքում դա չի հաջողվում: Եվ եթե Ռ. Քոչարյանի ազդեցությունն այնքան մեծ լինի նախագահական ընտրությունների վրա, որ նա կարողանա ստանալ վարչապետի պաշտոնը, ապա դրանից դեպի նորընտիր Ս. Սարգսյանի հրաժարականը մեկ քայլ կմնա: Լավագույն դեպքում Ս. Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել, սակայն հայտնվելով անգլիական թագուհու կարգավիճակում: Գործող Սահմանադրությամբ վարչապետն ունի բավականին մեծ լիազորություններ: Եվ Սահմանադրության ընձեռած գործադիր-օրենսդիր և նախագահի հակակշիռները մեր երկրում երբեք չեն գործել: Որքան էլ անհավանական թվա, բայց Ռ. Քոչարյանի՝ վարչապետ դառնալու դեպքում միգուցե մայր օրենքի գոնե այդ դրույթները կարող են իրականություն դառնալ:

Հիշեցնենք նաև, որ իր հարցազրույցներից մեկում նա չէր բացառել, որ կվերադառնա ակտիվ քաղաքականություն: Նա նշել էր, որ այդ քայլին իրեն կարող են դրդել «հետևյալ երեք գործոնները.

1. Երկրի տնտեսական վիճակի և մարդկանց բարեկեցության զգալի և կայուն բարելավման բացակայությունը և որպես հետևանք` փակուղային տրամադրությունների և արտագաղթի աճը:
2. Հասարակության տարբեր շերտերի կողմից իմ` մեծ քաղաքականություն վերադարձի պահանջարկը:
3. Իմ ներքին համոզվածությունն առ այն, որ ես կարող եմ արմատական ձևով բարելավել իրավիճակը»:

Առաջին հանգամանքն առկա է՝ «հասարակության տարբեր շերտերի կողմից նրա վերադարձի պահանջն» ընդամենը կազմակերպելու հարց է, իսկ Ռ. Քոչարյանի ներքին համոզվածությունը, համենայնդեպս, երկրի ներսում դժվար թե հնարավոր լինի կոտրել: Այնպես որ՝ պետք է հավանական համարել նաև նրա առաջադրումը, ինչը արդեն բավականին կսրի նախագահական պայքարը: Իսկ իր վերջին հարցազրույցում նա արդեն ակնարկում էր շախմատային խաղում թագավորի գլուխը պահելու համար «թագավորության կեսը» զոհաբերելու մասին:

Մյուս կողմից էլ՝ թերևս Ս. Սարգսյանին ու իր թիմին ձեռնտու լինի այդ ընտրություններին Ռ. Քոչարյանի առաջադրումը: Իսկ ինչու՝ ոչ, չէ՞ որ դա նրանց հնարավորություն կտա վերջնականապես ոչնչացնել ու «խաղից հանել» նման վտանգավոր հակառակորդին: Այս դեպքում արժե հիշել նաև անցած աշնանը WikiLeaks կայքի հրապարակումներից մեկը, որը 2009թ. ԱՄՆ պետքարտուղարություն էր ուղարկել ԱՄՆ փոխդեսպան Ժոզեֆ Փենինգթոնը: Վերջինս գրել է, որ այն ժամանակ ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանն իր հետ զրույցում ասել է, որ Ս. Սարգսյանն այցելել է Ռ. Քոչարյանին այն դեպքից հետո, երբ կոալիցիոն ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն խորհրդարանում տապալեցին կառավարության ներկայացրած ինչ-որ օրինագիծ: Եվ այդ հրապարակման համաձայն՝ Ս. Սարգսյանը Ռ. Քոչարյանին ասել է՝ «եթե ցանկանում է դառնալ վարչապետ, ապա ստիպված կլինի բերել նաև նոր նախագահ»: Այնպես որ՝ դժվար թե Ս. Սարգսյանն այս անգամ էլ Ռ. Քոչարյանին նշանակի վարչապետ:

Իսկ եթե Ռ.Քոչարյանը որոշի առաջադրվել, ապա ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն կպաշտպանեն նրան:Կոնգրեսը խնդիրներ ունի թե՛ Ռ. Քոչարյանի և թե՛ Վ. Օսկանյանի թեկնածությունների նկատմամբ: Այս պարագայում բավականին կբարդանա այդ ուժի գործը, ով նախագահական ընտրություններին կմնա միայնակ և առանց թեկնածուի: Եվ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ միասին հանդես գալու դեպքում ՀԱԿ-ին հավանաբար ավելի ընդունելի կլինի Գ. Ծառուկյանի թեկնածությունը, եթե, իհարկե, դա իրատեսական լինի, և եթե ՀԱԿ-ն ի վերջո սեփական թեկնածու չունենա կամ չպաշտպանի ընդդիմադիր դաշտի որևէ այլ թեկնածուի: Ի՞նչ հնարավոր սցենար կարող է զարգանալ նախագահական ընտրությունների նախաշեմին: «Ժառանգության» նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյան ը համոզված է, որ հնարավոր սցենարները կզարգանան միայն սեպտեմբերի 9-ի և 23-ի ՏԻՄ ընտրություններից հետո: Նրա կարծիքով՝ քանի որ ՀՀԿ-ն մայիսի 6-ի ընտրություններից հետո ԲՀԿ-ին չտվեց վարչապետի պաշտոնը, ապա այս ՏԻՄ ընտրություններին կփորձի նրան սիրաշահել և որպես փոխհատուցում տալ մի քանի համայնքների ղեկավարների պաշտոնները: Բայց եթե այդ ընտրություններում ԲՀԿ-ն մեծ հաջողություններ գրանցի, ապա նախագահական ընտրություններում կարող է առաջադրել իր թեկնածուին: Նրա կարծիքով՝ ԲՀԿ-ն չի պաշտպանի որևէ ընդդիմադիր թեկնածուի, քանի որ իրեն այդ դաշտում չի տեսնում: Իսկ եթե վստահ զգաց, որ իր ռեսուրսները բավարար են, ապա կմտածի սեփական թեկնածուի առաջադրելու մասին: Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանին, Ս. Սաֆարյանը առավել հավանական է համարում, որ նա այս անգամ չի առաջադրվի: «Բայց կշարունակի գործել միջնորդավորված՝ այլ դերակատարների միջոցով: Նա ավելի շուտ կսպասի 2018-ի ընտրություններին: Եվ պատահական չէ, որ նրա ուշադրությւնը վարչապետի պաշտոնի վրա է: Այս պարագայում էական է, թե այս ՏԻՄ և նախագահական ընտրությունների արդյունքում ինչպիսի իրավիճակում կհայտնվի Ս. Սարգսյանը: Եթե իրավիճակը ճգնաժամային լինի, և իր իշխանությունը պահելու միակ ձևը լինի այդ գործարքը, ապա միգուցե տա: Այլ պարագայում, իհարկե՝ ոչ»,- եզրափակեց Ս. Սաֆարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում