Ռուսական «Տրանսնեվտ» ընկերությունը դեմփինգային է համարել ղազախա-չինական խողովակաշարի որոշումը` իջեցնել Չինաստան մատակարարվող ռուսական նավթի տարանցիկ սակագինը: Այս մասին, ինչպես գրում է «Վեդոմոստին», հայտարարել է ընկերության ներկայացուցիչներից մեկը:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի և Չինաստանի ընկերությունների միջև նավթի վաճառքի կոնկրետ գործարքների մասին (Ղազախստանի տարածքով) առայժմ հայտնի չէ:
Օգոստոսի 17-ին հայտվի էր դարձել, որ Ատասու-Ալաշանյկոու նավթատարը նվազեցնում է սակագինը` 11,3 դոլար 1 տոննայի համար (1000 կմ-ի դիմաց):
Ներկայումս տվյալ նավթատարն իր ողջ հզորությամբ չի գործում` 2011-ից գազատարով մղվում է 10 մլն տոննա նավթ` 12 մլն հզորության փոխարեն:










































