Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն «Խետաֆե»-ի հետ դիմակայությունից հետո, որում «Ռեալ»-ը պարտություն կրեց 2:1 հաշվով, խոսել է հանդիպման մասին՝ շեշտելով, որ թիմը պարտադիր պետք է բարելավի իր խաղը:
«Չէինք կարող փակ խաղ խաղալ. ընդմիջումից հետո պետք է նետվեինք առաջ՝ հաշիվը 2:1 դարձնելու, սակայն, հակառակ դրան, գոլ բաց թողեցինք: Դա անսպասելի հարված էր մեզ համար:
Իրոք, մենք խնդիրներ ունենք: Մեզ անհրաժեշտ է բարելավել խաղը: Այս ամենը պետք է անենք քայլ առ քայլ: Չորեքշաբթի օրը (այդ օրը տեղի է ունենալու «Ռեալ»-«Բարսելոնա» սուպերգավաթային պատասխան հանդիպումը.- «Առաջին լրատվական») մեզ նոր խաղ է սպասվում: Հենց այդ խաղում էլ պետք է շտկենք նախորդիվ թույլ տված սխալները»,- Realmadrid.com-ի փոխանցմամբ՝ ասել է Ալոնսոն:










































