The New York Times թերթը 300 մլն դոլարով վաճառում է About.com պորտալը:
Գնորդը մեդիամագնատ Բարի Դիլերին պատկանող IAC/Interactive ընկերությունն է: Հենց նա էլ հրապարակում է Newsweek ամսագիրը:
The New York Times-ը About.com-ը 2005թ.-ին ձեռք է բերել 400 մլն դոլարով և գոհ էր այնքան ժամանակ, քանի դեռ Google-ը չէր փոխել որոնողական ալգորիթմը, ինչի արդյունքում կայքի հաճախելիությունը սկսել էր նվազել՝ միաժամանակ նվազելով նաև գովազդից ստացվող շահույթը:
The New York Times-ը վերջին տարիներին ազատվում է ոչ շահութաբեր բաժնետոմսերից` շրջանային հեռուստաալիքներից, բեյսբոլային ակումբի բաժնեմասերից և այլն: Թերթը բախվել է նրան, որ ընթերցողների մեծ մասն օգտվում է համացանցից, ինչի պատճառով ստիպված էր աշխատանքից հեռացնել տասնյակ աշխատակիցների՝ կորուստները կրճատելու նպատակով:










































