Կիրակի թալիբները հերքել են մի շարք լրատվամիջոցների հաղորդագրությունները, որ «Հակկանի» խմբավորման առաջնորդներից Բադրուդդին Հակկանին զոհվել է ամերիկյան անօդաչու թռչող սարքի ռմբակոծման հետևանքով:
Մի շարք ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներ հաղորդել են, որ Բադրուդդին Հակկանին, ով հանդիսանում է «Հակկանի ցանցի» գերագույն ղեկավար Սիրաջուդդին Հակկանիի եղբայրը, ոչնչացվել է Մրիանշահ քաղաքից 20կմ հեռավորության վրա գտնվող բնակելի շենքում:
«Բադրուդդին Հակկանին ողջ և առողջ է, նա գտնվում է Աֆղանստանի տարածքում»,- հայտնել է «Թալիբան» շարժման մամլո քարտուղար Զանիուլա Մոջահեդը:








































