Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում մզկիթ է կործանվել և մուսուլման սուֆիների գերեզմաններ են պղծվել: Այս մասին BBC-ին հայտնել են ականատեսները:
Ականատեսներից մեկի խոսքով` գերեզմանների պղծմանը մասնակցել են մուսուլման սալաֆիները, ովքեր համարվում են ծայրահեղ իսլամիստներ:
Նրանք կործանել են մզկիթը բուլդոզերի միջոցով:
Ականատեսների փոխանցմամբ` ոստիկանները ներկա են եղել դեպքի վայրում, սակայն նախընտրել են չմիջամտել:
Սա վերջին ամիսների ընթացքում Տրիպոլիում սուֆիների մզկիթի կործանման երրորդ դեպքն է:









































