Մասիմիլիանո Ալեգրին հերքել է «Միլան»-ը լքելու մասին շրջանառվող լուրերը:
«Երբևիցե չեմ մտածել ակումբը լքելու մասին: Բոլոր նման լուրերն անհիմն են: Ես հիանալի հարաբերությունների մեջ եմ Գալիանիի հետ: Երբեմն կարծիքների փոխանակում ենք անում. միշտ չէ, որ նրանք համընկնում են:
Ներկայումս մենք աշխատանքներ ենք տանում «Միլան»-ը հզորացնելու ուղղությամբ: Ակումբը պետք է մրցունակ լինի ոչ միայն Իտալիայում, այլ նաև Եվրոպայում: Ցանկանում են մոռացության մատնել ընթացիկ ամռանը տեղի ունեցած բացասական իրադարձությունները, որպեսզի կարողանանք առաջ ընթանալ»,- նշել է Ալեգրին:








































