Լիոնել Մեսսին ուրախ է «Ռեալ»-ի նկատմամբ հաղթանակի հասնելու համար Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության «արքայական ակումբ»-ի հետ առաջին հանդիպմանը:
Երեք անգամ «Ոսկե Գնդակի» արժանացած ֆուտբոլիստը վատ չի անցկացրել «Ռեալ»-ի հետ հանդիպումը և աչքի է ընկել խաղի 70-րդ րոպեին` հաջողությամբ իրացնելով 11 մետրանոց հարվածը:
«Հանդիպումն այնպիսին եղավ, ինչպիսին լինում են «Բարսա»-«Ռեալ» բոլոր խաղերը: Շատ բարդ էր, բայց մենք գիտակցում էինք, որ կարող ենք հաղթել, և հաղթեցինք: Գոհ ենք արդյունքից»,- հայտնել է Մեսսին:
Կատալոնացիների ուրախության վրա ստվեր է գցել Վիկտոր Վալդեսի սխալը: Արգենտինացին կարծես չի ներել դարպասապահի անզգուշությունը: Մեսսին հրաժարվել է մեկնաբանել տեղի ունեցածը` գերադասելով պարզապես լռել:








































