«Լիվերպուլ»-ի պաշտոնական կայքը գրում է, որ համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալ»-ի հետ թուրք կիսապաշտպան Շահինի տեղափոխության հարցում:
Տրանսֆերի կնքումը վերջնականապես կավարտվի այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը տեղափոխվի «Լիվերպուլ»՝ բուժզննում անցնելու:
Նախկինում հաղորդել էինք, որ ըստ BBC-ի՝ անգլիական ակումբը թիմերի միջև կնքված համաձայնագրի ավարտից հետո հնարավորություն կունենա 14 միլիոն ֆուտով գնել Շահինի ամբողջական տրանսֆերը:









































