Անգլիական «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է իր՝ թիմի հանդեպ ունեցած նվիրվածության մասին: Հավելենք, որ Սուարեսը թիմի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր:
«Եղել են ակումբներ, որոնք հետաքրքրվել են իմ ծառայություններով, սակայն ինձ համար միշտ առաջնայինը եղել է «Լիվերպուլ»-ը: Շատ ուրախ եմ այս քաղաքում ու այս ակումբի հետ: «Լիվերպուլ»-ում ինձ վստահում են, քանի որ ես անում եմ իմ աշխատանքը, իսկ այն, ինչ եղավ նախկինում, արդեն անցյալում է: Ուզում եմ «Լիվերպուլ»-ի հետ խաղալ Չեմպիոնների լիգայում ու հաղթել»,- անգլիական մամուլի փոխանցմամբ՝ ասել է 25-ամյա հարձակվողը:








































