Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն սահմանել է իր հերթական ռեկորդը: 27-ամյա Ռոնալդուն «Ռեալ»-ի առաջին ֆուտբոլիստն է, ում հաջողվել է 4 անգամ անընդմեջ գրավել «Բարսելոնա»-ի դարպասը «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած խաղերում:
Օգոստոսի 24-ին «Կամպ Նոու»-ում կայացած Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպման 55-րդ րոպեին Ռոնալդուն հերթական գոլի հեղինակ դարձավ`բացելով խաղի հաշիվը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «արքայական ակումբ» է տեղափոխվել 2009 թվականին «Մանչեսթեր Յունայթեդ»-ից: Transfermarkt.de մասնագիտացված ինտերնետ-պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 100 մլն եվրո:







































