Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Լիոն»-ի հետ խաղի նախօրեին Marca-ին տված հարցազրույցում վստահեցրել է, որ իր թիմն անպայման հաղթելու է:
«Մենք «Լիոն»-ին կհաղթենք Աստծո օգնությամբ: Անցյալ տարի «Ռեալ»-ը մոտ էր հաղթանակին, բայց այժմ ամեն ինչ բոլորովին այլ է: Մենք «Լիոն»-ի հետ պետք է խաղանք` մտածելով, որ խաղում ենք «Բարսելոնա»-ի կամ «Միլան»-ի դեմ:
«Լիոն»-ն ուժեղ թիմ է և գտնվում է հրաշալի մարզավիճակում, բայց Չեմպիոնների լիգայի եզրափակիչում մենք պետք է խաղանք: Մենք ֆավորիտ ենք»: