Թուրքմենստանի Աբադան քաղաքում մեկնարկեց Թուրքմենբաշու գավաթի միջազգային 17-րդ խաղարկությունը, որին մասնակցում է նաև «Գանձասար»-ը: Հիշեցնենք, որ Կապանի թիմն արդեն չորրորդ անգամ է մասնակցում այս մրցաշարին և լավագույն արդյունքը ցույց է տվել 2009 թվականին` գրավելով պատվավոր 4-րդ հորիզոնականը:
Մրցաշարի մեկնարկային տուրում Աբրահամ Խաշմանյանի սաները` Նորայր Գրիգորյանի 51-րդ րոպեին խփած միակ գոլի շնորհիվ պարտության մատնեցին մրցաշարի անցյալ տարվա հաղթող, Թուրքմենստանի առաջնության արծաթե մեդալակիր «Ալթին Ասիրն»-ին: Մեր խմբում ընդգրկված մյուս երկու թիմերը` իրանական «Օգաբ Հոնբադ»-ը ու ռուսական «Անժի»-ի երիտասարդական թիմը հանդիպումն ավարտեցին ոչ-ոքի` 1:1 հաշվով:
«Գանձասար»-ի հաջորդ մրցակիցը «Անժիի» երիտասարդական թիմն է, որի հետ կհանդիպի փետրվարի 22-ին, իսկ 2 օր անց ուժերը կչափի «Օգաբ Հոնբադի» հետ: