Այսօր Վրաստան է ժամանում Մեծ Բրիտանիայի միջխորհրդարանական միության պատվիրակությունը,- հաղորդում է Грузия-online-ը:
Եռօրյա այցի շրջանակներում նրանք այսօր այցելելու են վրացական խորհրդարան, հանդիպելու են և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր պատգամավորների հետ: Հաջորդ երկու օրերին նախատեսված են հանդիպումներ Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Գիա Բոկերիայի, բրիտանական խորհրդի, ոչ կառավարական հասարակական կազմակերպությունների, ԵՎրամիության դիտորդական առաքելության անդամների հետ:
Այցի ընթացքում փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում: