Friday, 12 06 2026
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

Իսպանիայի առաջնություն. «Բարսելոնա»-ի դժվար հաղթանակը (տեսագրություն)

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Բարսելոնի «Նոու Կամպ» մարզադաշտում, որտեղ «Բարսելոնա»-ն ընդունեց «Ատլետիկ Բիլբաո»-ին: Խաղից առաջ, անկասկած, բոլորի մեջ հարց կար` վերականգնվե՞լ են արդյոք կատալոնացիները չորեքշաբթի օրը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Արսենալ»-ին պարտվելուց հետո: Ինչպես հետագայում տեսանք՝ վերականգնվել են, բայց ոչ ամբողջությամբ: Արդեն 3-րդ րոպեին հաշիվը բացեց Վիլյան: Բայց արդարության համար նշենք, որ Վիլյաին փոխանցում կատարող Ալվեշը մինչ այդ` փոխանցում ստանալիս, գտնվում էր բացահայտ խաղից դուրս վիճակում: Ինչևէ, եզրային մրցավարը չբարձրացրեց դրոշակը, և գոլը հաշվվեց: Բասկերն ընդունած գոլից հետո խուճապի չմատնվեցին, ինչպես դա սովորաբար լինում է «Նոու կամպ»-ում հյուրընկալված թիմերի հետ: Առաջին խաղակեսում Գվարդիոլայի սաները թույլ չտվեցին մրցակցին լուրջ վտանգավոր գրոհներ կազմակերպել: Իսկ ահա երկրորդ խաղակեսն «առյուծներ»-ը շատ ագրեսիվ սկսեցին. ամբողջ դաշտով մեկ պրեսինգի էին ենթարկում «Բարսելոն»-ին, ինչը շուտով տվեց իր արդյունքը: 50-րդ րոպեին Բուսկեսը չհասցրեց Լյորենտեի հետևից և սեփական տուգանային հրապարակում կատարած սահանկման ժամանակ խախտեց կանոնները: Իռաոլան նշակետից չվրիպեց` 1:1: Սովորաբար կամային բարձր հատկանիշներով աչքի ընկնող «Ատլետիկ»-ի ֆուտբոլիստները ևս 10-15 րոպե շարունակեցին նույն ոգով, բայց վերջին 25 րոպեներն անցան կատալոնացիների թելադրանքով: 78-րդ րոպեին «Բարսա»-ն, ի վերջո, կարողացավ խփել այդքան անհրաժեշտ գոլը: Կրկին Ալվեշի աջ եզրից կատարած փոխանցումից հետո աչքի ընկավ Մեսսին` խփելով իր 25-րդ գնդակը Իսպանիայի ընթացիկ առաջնությունում: Մնացած ժամանակում կատալոնացիներն ավելի մոտ էին հաշվի տարբերությունը մեծացնելուն, քան «Ատլետիկ»-ը` հավասարեցնելուն, բայց այդպես էլ նոր գոլեր չգրանցվեցին: «Բարսելոնա»-ն հաղթեց 2:1 հաշվով ու կրկին 5 միավորով գերազանցում է Մադրիդի «Ռեալ»-ին: Երեկ կայացած մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները. «Վիլյառեալ»-«Մալագա»` 1:1, «Ալմերիա»-«Դեպորտիվո»`1:1, «Խետաֆե»-«Ռասինգ»` 0:1, «Օսասունա»-«Էսպանյոլ»` 4:0, «Սևիլիա»-«Հերկուլես»` 1:0: Շաբաթ օրը կայացած հանդիպումներին կարող եք ծանոթանալ այստեղ: «Ռեալ Սոսյեդադ»-«Մալյորկա» հանդիպումը կկայանա այսօր:


Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում