Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Դանակահարված զինվորը չի ապաքինվում, քրոջն էլ` սպառնում են…

Նուբարաշենի զորամասերից մեկում անցյալ տարվա հոկտեմբերի 10-ին ծառայակցի կողմից դանակահարված շարքային զինծառայող Անդրանիկ Արամյանը երկու վիրահատությունից հետո էլ չի զգում վնասված թևը և չի կարողանում շարժել մատները:

Ըստ գործի նյութերի, դանակահարողը` Վաչիկ Սարգսյանը, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, 25.10.2010թ. զորամասի ճաշարանում վիճաբանել է Անդրանիկ Արամյանի հետ, որի ժամանակ դիտավորությամբ դանակով հարվածել է վերջինիս ու նրա առողջությանը պատճառել ծանր վնաս: Դանակահարության պատճառը անեկդոտն էր եղել: Ժամկետային զինծառայող, Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի Գետափ գյուղից զորակոչված Անդրանիկ Արամյանը ապարանցու մասին անեկդոտ էր պատմել: Անդրանիկի քրոջ` Հայկուհու պատմելով, չորս ընկերներով «նարյադի» են կանգնած եղել, ու որպեսզի ժամանակն ավելի թեթև անցնի, անեկդոտներ են պատմել: Անդրանիկն էլ ապարանցու մասին է անեկդոտ պատմել, ինչից շատ վիրավորվել է նրա ապարանցի ծառայակից` Վաչիկը. վերջինս շատ կոպիտ տոնով ասել է. «Անդո, էդ քո վրով ե՞ս պատմում»: Դրան հետևել է նաև դանակի հարվածը: Վաչիկը ցանկացել է առջևից Անդրանիկի սրտին խփել, սակայն վերջինս ձեռքով կանխել է և հարվածի ուղղությունը շեղել, ինչի արդյունքում դանակի հարվածից կտրվել է նրա թևից սիրտ գնացող զարկերակը: Նրան շտապ տեղափոխել են Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ կատարված վիրահատությունը շատ անհաջող է եղել, սխալ բուժում են արել:

Տուժողի քրոջ պատմելով, երբ եղբոր վիճակը վատացել է և արյունը «չի խաղացել» երակներում, թարախն էլ «սրտին է խփել», ինքը կանչել է այդ բաժանմունքի պետին, ով արհամարհական տոնով ասել է. «Ի՞նչ ես սաչոկություն անում»: Նման արհամարհական վերաբերմունքի, անարդյունավետ բուժօգնության արդյունքում, երկրորդ վիրահատության անհրաժեշտություն է առաջացել, և Անդրանիկին տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց: Այստեղ ևս նա վիրահատության է ենթարկվել, սակայն դա ևս ոչ մի արդյունք չի տվել, և բժիշկները գրեթե հույս էլ չեն տվել, որ վնասված ձեռքի աշխատունակությունը կվերականգնվի:
Անդրանիկն արդեն երեք օր է, որ գտնվում է կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում` հուսալով, որ գուցե ֆիզիկական բժշկության միջոցով հնարավոր կլինի վերականգնել վերին վերջույթի շարժունակությունը: Առայժմ չի հաջողվում: Եվ այդ ամենի ֆինանսական ծախսերը Անդրանիկի բազմազավակ ընտանիքը ստիպված միայնակ է կրում ու մի կերպ:

Հայկուհու պատմելով, Անդրանիկն ու Վաչիկը ընկերներ են եղել, Անդրանիկը միշտ օգնել է Վաչիկին, քանի որ նա անհայր տղա է: Բայց նույնիսկ ընկեր լինելը չէր օգնել Վաչիկին ճիշտ հասկանալ, որ Անդրանիկի պատմածը զուտ անեկդոտ է:

Վերջինիս ընդամենը երկու ամիս էր մնացել ծառայությունն ավարտելու և հայրենի գյուղ վերադառնալու` հարազատ օջախին օգնելու: Բայց այնպես ստացվեց, որ առանց այն էլ առօրյա հոգսերի մեջ խրված ընտանիքը նաև Անդրանիկի առողջական խնդիրների ֆինանսական ծախսը պետք է հոգա: Անդրանիկի հարազատները նաև շատ վիրավորված են զինվորի նկատմամբ պետության տարբեր օղակների անտարբերությունից ու անարդարությունից: Անդրանիկը ծառայության ժամանակ նաև Հայաստան ներթափանցած և Դիլիջանի հենակետեր հասած ադրբեջանցու էր վնասազերծել, սակայն նրան հասանելիք պարգևն ուրիշին էր հասել:

Ի դեպ, տեղեկություններ կան, որ դանակահարությունից հետո Վաչիկ Սարգսյանը շարունակել է ծառայել զորամասում. նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չի կիրառվել, իսկ այժմ կալանքի տակ է, թե ոչ` դեռ անհայտ է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով` դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ…, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում` զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով, պատժվում է ազատազրկմամբ երեքից յոթ տարի ժամկետով:
Նախաքննությունն ավարտվել է: Գործը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի վարույթում է, և դեռ դատական նիստերը չսկսված` Անդրանիկ Արամյանի քույրը արդեն երկու օր է` փակ հեռախոսահամարից զանգահարած տղամարդուց ինչ-որ սպառնալիքներ է ստանում. պահանջում են, որ նա չբողոքի, հակառակ դեպքում նրա եղբոր կյանքը ՙկխլեն՚: Անդրանիկի հարազատների գնահատմամբ, Վաչիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը շատ մեղմ է: Հայկուհին երեկ փոխանցեց ՙԺամանակ՚ օրաթերթին, որ սպառնալիքների մասին հաղորդում է ներկայացնելու ոստիկանություն: Իսկ երբ իրավապահները պարզեն (ինչը շատ հեշտ է), թե ով է սպառնալիք տվողը, ապա Վաչիկ Սարգսյանի կողքին մի անձ էլ կհայտնվի: Իսկ մենք կհետևենք այս գործին:

Առաջիկա դատական նիստը կկայանա մարտի 10-ին:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում