Մոսկվա-Վոլոկոլամսկ մայրուղում ձերբակալվել է վրացի «օրենքով գող» 46-ամյա Դավիդ Մելկաձեն, տեղեկացնում է Прайм Крайм լրատվականը:
Ձերբակալության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է 5,5 գրամ հերոին տեսակի թմրանյութ և նա փորձել իրավապահների վրա ազդել Մերձմոսկովյան մարզպետի և քաղաքային դումայի պատգամավորների հետ ծանոթություններով:
Հանցավոր աշխարհում Մելկաձեին կասկածում են 1994-ին քութաիսյան «գողական» կլանի պարագլուխ Ավթանդիլ Չիխլաձեի և նրա կնոջ սպանության համար: Նրա սպանության ժամանակ վնասվածք ստացած և հետագայում նույնպես օրենքով գող դարձած Գուրամ Չիխլաձեն տեսել էր, որ հոր սպանությունը հենց Մելկաձեն է կատարել: