American Airlines-ի սեփականատիրոջ` AMR Corp-ին առաջադրված և ենթադրյալ տուգանքի ընդհանուր չափը 162,4 մլն դոլար է: Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal-ը` հղում կատարելով ԱՄՆ Դաշնային ավիացիոն կառավարման նյութերին:
Ամենամեծ տուգանքը` 39,3 մլն դոլար, նշանակվել է Boeing 757-ին` լարերը ոչ ճիշտ ամրացնելու համար, 28,8 մլն դոլար` Boeing 777-ին` թռիչքուղու անսարքության համար, և 27,6 մլն դոլար` Boeing 767-ին` շարժիչի անսարքությունների համար:
Շատ տուգանքներ ԱՄՆ-ի ԴԱԿ-ը վաղուց էր հայտարարել, բայց չէր առգրավել, քանի որ բանակցություններ էին գնում փոխադրողի հետ անսարքությունները վերացնելու և գումարը նվազեցնելու ուղղությամբ:
AMR-ն անվճարունակության մասին դիմում է ներկայացրել անցած տարվա նոյեմբերին: Ապրիլի վերջին հայտնի դարձավ, որ American Airlines-ը կանցնի US Airways-ի վերահսկողության տակ:









































